Բաժիններ՝

«Ալյանսի» երիտթևը պահանջում է Երվանդ Զախարյան հրաժարականը

Այս պահին Էներգետիկայի և բնական պաշարների նախարարութան շենքի դիմաց շարունակվում է «Ալյանս» կուսակցության երիտասարդական թևի բողոքի ակցիան՝ ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման:

Երիտասարդները պահանջում են նախարար Երվանդ Զախարյանի հրաժարականը և ցանկանում են նրան նվիրել Քրեական օրենսգիրք՝ ինչպես իրենք են ասում, օրենքները սովորելու համար: Նրանք դատապարտում են նախարարի այն հայտարարությունը, թե ՀԷՑ-ում գողություն է եղել, որը նախարարը չի հիմնավորել:

«Ալյանսի» երիտասարդ անդամները պահանջում են, որ Երվանդ Զախարյանն իջնի և ընդունի իրենց նվերը, սակայն նախարարն այդպես էլ չի իջնում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930