
Ալեիշ Վիդալը՝ «Բարսելոնայի» ֆուտբոլիստ

Կատալոնական «Բարսելոնայի» պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ կնքվել է պայմանագիր «Սևիլիայի» կիսապաշտպան Ալեիշ Վիդալի հետ:
Կատալոնական ակումբը երիտասարդ իսպանացուն առաջարկել է պայմանագիր մինչ 2020 թվականը:
Վիդալը անմիջապես չի միանա կատալոնացիներին, քանի որ կատալոնյան ակումբը դեռ ունի տրանսֆերային արգելք: Վիդալը «Բարսելոնայում» կկարողանա նորամուտը նշել 2016 թվականի հունվարին: Մինչ այդ նա կմարզվի թիմի հետ:
Պաշտոնական աղբյուրը չի նշում, թե որքան են վճարել կատալոնացիները 25-ամյա ֆուտբոլիստի համար.մինչ այդ նշվում էր, որ «Բարսելոնան» պատրաստ է վճարել 10 միլիոն եվրո:
Վիդալը համարվում է բրազիլացի աջ պաշտպան Դանի Ալվեսի հավանական փոխարինող: Բրազիլացին դեռ չի կարողանում նոր պայմանագրի շուրջ բանակցել ակումբի հետ:
Իսպանիայի ավարտված առաջնությունում կապտանռնագույների նորեկ Վիդալը մասնակցել է 31 հանդիպման, որոնցում հեղինակել է 4 գոլ և դարձել է 5 գոլային փոխանցման հեղինակ:
Սիրարփի Աղաբաբյան