Բաժիններ՝

Ո՞ր հոտերն են օգնում գումար վաստակել

Ըստ elle.ru-ի՝ գիտնականները պարզել են, որ որոշ հոտեր կան, որոնք շնչելիս՝ օրգանիզմում բարձրանում է ցինեոլի մակարդակը և խթանում է նեյրոնների ակտիվությունը: Հենց դրա հետ է կապված մտավոր վարժությունները լուծելու կարողությունը, ագրեսիվության նվազումն ու վերլուծական կարողության ուժեղացումը: Ուշադրություն դարձրեք այն հոտերին, որոնք արթնացնում են ուղեղն ու ստիպում ավելի շատ գումար վաստակել:

Վանիլային դեսերտ

Վանիլի հոտերը գրասենյակում օգտագործում են հանգիստ, ընկերական միջավայր ստեղծելու և աշխատակիցների միջև բարիդրացիական հարաբերություններ հիմնելու համար:

hoter (2)

Կարդացեք նաև

Կիտրոն, կոճապղպեղ և անանուխ

Եթե նոր գիտելիքները դժվարությամբ են յուրացվում, իսկ հիշողությունը սկսում է դավաճանել, ուղեղի աշխատանքը կարելի է արագացնել այս երեք հոտերի միախառնված էներգիայով, եթե, իհարկե, դրանցից ալերգիա չունեք:

hoter (3)

Օզոն

Օզոնային օծանելիքներն օգնում են թոթափել աշխատանքային լարվածությունը շաբաթվա վերջում և բարձրացնել կենտրոնանալու կարողությունը:

Սանդալ

Սանդալի հոտը հարմար է բոլոր նրանց համար, ովքեր պատրաստ են համբերատար սպասել եկամուտի բարձրացմանը: Այս բույսն ունի կուտակող էներգիա:

Հին Չինաստանում, Հնդկաստանում և Տիբեթում որոշակի եթերային յուղերով օծում էին մետաղադրամներն ու ձեռքի ափերի ներսի հատվածները, որպեսզի անհրաժեշտ գումարը գա: Եկամտաբեր էին համարվում նարդոսի, էվկալիպտի, խոլորձի, սեխի, ծիրանի, բերգամոտի և ռեհանի հոտերը:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս