Թեստ. կանացի գրավչություն
Ցանկանո՞ւմ եք Ձեզ ավելի լավ իմանալ: Ներկայացնում ենք հոգեբանական թեստ, որը կօգնի ձեզ այդ հարցում:
Ուշադրություն: Նայեք նկարին և առանց մտածելու ընտրեք այն, որը Ձեզ ավելի գրավիչ է թվում: Թեստի արդյունքը նայեք նկարի տակ:
1. Ինքնաբուխ (Спонтанная) աղջիկ է` անդադրում բնավորությամբ: Սա աղջիկ է, որում դեռևս ապրում է երեխան, և որը միշտ ծիծաղում է տղամարդու կատակների վրա: Ուժեղ սեռը սիրահարվում է նրան` վերջինիս աչքերի մշտական փայլի շնորհիվ: Շատ տղամարդիկ հրապուրվում են նրա անմիջականությամբ: Այլ խոսքերով ասած, նա իր զուգընկերոջ կյանքը դարձնում է ավելի թեթև և չի բարդացնում այն: Հատկապես հենց սա է պակասում ժամանակակից աղջիկներին, որոնք շատ են բարդացնում և՛ իրենց, և՛ շրջապատի կյանքը:
2. Հոգատար և հոգսազբաղ աղջիկ է, որի կողքին վերջինիս ընտրյալը միշտ զգում է իրեն` հոգատարությամբ շրջապատված: Նրան հաճույք է պատճառում ինչ-որ համեղ բան պատրաստելը, տան մաքրությունը և հարմարավետություն ստեղծելը: Նա միշտ պատրաստ է լսել իր կողակցին և առաջարկել աջակցություն: Շատ տղամարդիկ նպատակաուղղված փնտրում են նման աղջիկների, որովհետև համոզված են, որ նրանք կլինեն իդեալական կին և մայր:
3. Արտասովոր աղջիկ է` ինչ-որ յուրահատկության կրող, որն առանձնացնում է նրան ամբոխից: Այդ բոլոր սիրային ստերեոտիպերը` առաջին համբույրի ամսաթվի տեսքով, հաստատ նրա համար չեն: Դա աղջիկ է, ով հիացնում է ոչ ստանդարտ գաղափարներով և մտքերով, և որից կարելի է սպասել ամեն ինչ: Տղամարդիկ սիրում են նրա ընկերակցությունը, որովհետև նրա հետ ամեն օրը լի է նորություններով և արկածներով:
4. Աղջիկ-մարտահրավեր: Տղամարդիկ սիրում են սուր զգացողություններ, որոնք նրանց տալիս են սիրային խաղ-նվաճումները: Նրանց դուր է գալիս գործ ունենալ գրավիչ կանանց հետ, որոնց արյունը եռում է, և որոնց պետք է հասնել: Մի խոսքով, չնայած շատ տղաներ երազում են աղջիկ-մարտահրավերների մասին և գտնում են այս տեսակն ամենագրավիչը, բայց բոլորը չեն, որ համարձակվում են մոտենալ նրան:
5. Համեստ է և նրան այնքան էլ չի անհանգստացնում իր ընտրյալի նյութական բարօրությունը: Նա երբեք չի պահանջի ադամանդներ և թանկարժեք զգեստներ: Նա իր ընտրյալին սիրում է նրա համար, որ նա կա, այլ ոչ թե նրա, թե ինչ կստանա:
Համեստ աղջիկները չեն ներկայացնում ոչ ռեալ պահանջներ, չեն սպասում գերբնական ինչ-որ բանի, դրա համար էլ նրանց այդպես գնահատում են տղամարդիկ:
6. Ռոմատիկ աղջիկ է, ով իր մեջ թաքցնում է աղջկական հրապուրանքը: Նրա ձայնը նուրբ է և փափուկ, վարքագիծը՝ շատ էլեգանտ, և նա շատ երջանիկ է լինում, երբ զուգընկերը հոգատարություն է ցուցաբերում իր նկատմամբ: Նայում է կյանքին լավատեսական հայացքով և յուրաքանչյուր իրավիճակում գտնում է դրականը: Տղամարդիկ սիրում են այսպիսիներին, որովհետև նրանք ագրեսիվ չեն, նրանց ոգևորում են ռոմանտիկ դրսևորումները, նրանք չեն ճնշում զուգընկերոջը և պահանջում են միայն ուշադրություն և սեր:
7. «Երկաթյա լեդի»: Նա համառ է, խելացի և հաստատ գիտի, թե ինչ է ցանկանում: Նա ունի իր սեփական կյանքը, իր երազները և նպատակները, որոնց ինքը ձգտում է: Նա չի սպասում սպիտակ ձիով արքայազնին, ով պետք է լուծի իր պրոբլեմները և կատարի իր ցանկությունները: Նրա տղամարդը երբեք չի տեսնի վերջինիս արցունքները: Շատ տղամարդկանց դուր է գալիս, երբ կյանքի ընկերուհին կարող է ունենալ պինդ դիրքորոշում և ցուցադրում է հսկողություն սեփական կյանքի և հանգամանքների նկատմամբ:
8. Զգացմունքային աղջիկ է: Ամենագրավիչ աղջիկները և կանայք, իհարկե, կանացի են և սեքսուալ: Այսպիսիները շատ են ձգում տղամարդկանց և դա շատ լավ օգտագործում են իրենց նպատակների համար: Զգացմունքային աղջիկը չի կարծում, որ անկողնում միակ նախաձեռնողը տղամարդն է, և չի կասկածում, թե ինչպես անել առաջին քայլը: Տղամարդիկ աստվածացնում են նման աղջիկներին, որովհետև նա ստիպում է տղամարդուն` իրեն ցանկալի զգալ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը