Բաժիններ՝

«ԲԵՍՏ» դրամական փոխանցումների համակարգը մտավ Հայաստան

Կենտրոնական բանկի խորհուրդը հունիսի 2-ի նիստում, որը վարել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, վճարահաշվարկային համակարգերի անվանացանկում ընդգրկել է «ԲԵՍՏ» առանց հաշվի բացման արտասահմանյան դրամական փոխանցումների համակարգը:

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ին և «Պրոմեթեյ Բանկ» ՍՊԸ-ին «Բեստ» արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվություններ են տրամադրվել:
Խորհուրդը գրավատնային գործունեության իրականացման լիցենզիա է տրամադրել «ԱՐԲՈՆ» ՍՊԸ-ին, արտարժույթի առուվաճառքի լիցենզիա՝ «Կրպակ» ՍՊԸ-ի թիվ 4 մասնաճյուղին (լիցենզիա թիվ 814/4): Վերաձևակերպվել են «ԱՐՏ ԿՐԵԴԻՏ» ՍՊԸ գրավատան կազմակերպման թիվ ԳԳ-Ե 152, «ԷԴՈւԱՐԴՈ 2005» ՍՊԸ-ի գրավատնային գործունեության իրականացման թիվ ԳԳ-Ե 296 և «ՈՍԿԵ ՇՂԹԱ» ՍՊԸ-ի գրավատնային գործունեության իրականացման լիցենզիաները: Ուժը կորցրած է ճանաչվել Ա/Ձ Անուշ Նուրիջանյանին տրամադրված գրավատան կազմակերպման թիվ ԳԳ-Ե 259 լիցենզիան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս