Բաժիններ՝

Ձկնորսությունը երկնիշ աճ է գրանցել

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այս տարվա հունվար-ապրիլին Հայաստանի տնտեսության ճյուղերից ամենաբարձր աճը գրանցվել է գյուղատնտեսության ոլորտում։ Գյուղատնտեսական արտադրանքի ծավալը կազմել է  120.8 միլիարդ դրամ, ինչը 4.8%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։

Այդ թվում՝ բուսաբուծությունն աճել  է 10.8%-ով և կազմել 14.9 մլրդ դրամ, իսկ անասնաբուծության աճը եղել է 4% (ծավալը՝ 105.9 մլրդ դրամ)։

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված ամբողջական զեկույցից պարզ է դառնում, որ ամենատպավորիչ աճը գրանցել է ձկնորսությունը 31.4%-ով (ծավալը՝ շուրջ 12 մլրդ դրամ)։

Գյուղատնտեսության և ձկնորսության ընդհանուր արտադրանքի ծավալը միասին կազմել է 132.7 մլրդ դրամ, ինչը 7%-ով գերազանցում է նախորդ տրավա հունվար-ապրիլի ցուցանիշը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930