11 վկայություն այն մասին, որ դուք չափից քիչ ջուր եք խմում
Adme.ru կայքը ներկայացրել է 12 վկայություն այն մասին, որ դուք չափից քիչ ջուր եք խմում:
1. Դուք բերանում չորություն եք զգում:
2. Դուք չոր մաշկ ունեք: Մաշկը մշտական խոնավեցման կարիք ունի:
3. Դուք ծարավ եք զգում:
4. Դուք չորություն եք զգում աչքերում: Չոր, արյունով լցված աչքերը ջրի քիչ օգտագործման մասին են վկայում:
5. Դուք հոդացավ եք զգում: Մեր հոդերն 80 տոկոսով բաղկացած են ջրից: Այդ պատճառով էլ պետք է օրգանիզմում պահել խոնավության մակարդակը:
6. Ձեր մկանային զանգվածը քչանում է: Մկանները ևս հիմնականում ջրից են կազմված: Դա է պատճառը, որ որքան քիչ ջուր կա օրգանիզմում, այնքան քիչ է մկանային զանգվածը:
7. Հիվանդությունը երկար է տևում: Ջուրն օգնում է օրգանիզմից դուրս բերել տոքսինները:
8. Դուք հոգնածություն ու քնկոտություն եք զգում: Երբ մարմինը սկսում է ջուր «վերցնել» արյան միջից, դա հանգեցնում է թթվածնի պակասի: Դա էլ իր հերթին՝ հանգեցնում է հոգնածության ու քնկոտության:
9. Դուք քաղց եք զգում: Ջրազրկված օրգանիզմը կարող է քաղցած լինելու նշաններ ցույց տալ:
10. Դուք նյութափոխանակության հետ կապված խնդիր ունեք:
11. Ձեզ մոտ վաղաժամ ծերացման նշաններ են հայտնվում: Տարիքի մեծացման հետ՝ անհրաժեշտ է ավելացնել օգտագործվող ջրի քանակը: Չնայած ծերացման նշաններն արտաքինից ավելի տեսանելի են, ջրազրկումը վնաս է հասցնում նաև ներքին օրգաններին:
Թարգմանությունը 168.am-ի