Բաժիններ՝

Աշխարհի ամենաթանկ 10 հանգստավայրերը

1. Շրջագայություն Հնդկաստանի Մեծագույն Պալատներով:

Այսպիսի ուղևորությունը խորհուրդ է տրվում նրանց, ում միջոցները թույլ կտան թագավորել Հնդկաստանի ամենալեգենդար 3 կալվածքները. «Lake Palace»-ը Ուդայպուրում (նկարում), «Umaid Bhawan Palace»-ը  Ջոդհպուրում և «Rambagh Palace»-ը Ջաիպուրում: Ուղևորությունը ներառում է 3-ական գիշեր ամեն պալատում` յուրաքանչյուրի բացառիկ օգտագործմամբ:

Այս ուղևորության արժեքն է 1.670.200 դոլար:

22. Հանգստացիր «Aman Resorts»-ի բոլոր հանգստավայրերում:

«Aman» խմբին են պատկանում աշխարհի ամենադեկադենտ հյուրանոցները (նկարում` «Aman» Տոկիո): «Aman Resorts»-ի հյուրանոցներում 1 տարի գիշերելուց ավելի շռայլ բան չի կարող լինել:

Ընդհանուր կա 31 հյուրանոց, ինչը նշանակում է՝ 12 գիշեր յուրաքանչյուրում: Սակայն հյուրերը կարող են փոփոխությունների ենթարկել շրջագայությունը, եթե, ասենք, ցանկանում են ավելի շատ դիտել Բութանի տաճարները: Ընդամենը մի բառ….

«Aman Resorts»-ի  1 անձի համար նախատեսված 1 տարվա փաթեթի գինը 286,000 դոլար է:

33. Սահիր, ինչպես աստղ:

Ավանդական Ալպիական տների համար հաստատված գույքահարկը կարող է հասնել մի քանի միլիոնի: Այսպիսով անակնկալ չէ, որ դրանք 1 շաբաթով վարձակալելը կարող է շատ թանկ արժենալ: Գստադում այս տնակներն ունեն սեփական կինոթատրոն և շոգեբաղնիք: Նաև հայցի դեպքում տրամադրվում է անձնական վարորդ և խոհարար: Ավստրիայի Օբերլեչում տնակներն ունեն այս ամենը և ավելին:

Տնակների վարձակալության մեկ շաբաթվա գինը հասնում է 55 հազար դոլարի:

44. Բատչ Քեսսեդին մեկ անգամ այցելել է Dunton Hot Springs հանքարդյունաբերական քաղաք, որը գտնվում էր մի հովտում` Կոլորադայի  Տելուրիդ սարի շրջակայքում: Հովտի բարերից մեկում նա թողել է իր սորագրությունը ապագա սերունդների համար: Այս քաղաքում կարող եք վայելել ջերմային ջրերը, օրիգինալ սրահները և մեկուսացված փայտե խցիկները:

Այստեղ հանգստանալը կարժենա 147,000 դոլար, որն իր մեջ ներառում է ամբողջական պտույտը քաղաքում:

5. Կյանքում գոնե մեկ անգամ մարդ պետք է ունենա հնարավորություն տեսնելու Հարավային բևեռը:

5Դրա համար պետք է գրանցվել Whichaway ճամբարի շրջագայությանը`  Անտարկտիկայում: Դուք թռչելու եք Մեծ Բրիտանիայից Քեյփթաուն, որտեղ ձեր արշավը կսկսվի, ապա Ձեզ կառաջնորդեն  բևեռային փորձագետները` ներկայացնելով աշխարհի ամենահարավային մայրցամաքը: Ուղևորությունը կայանում է տարեկան ընդամենը երեք անգամ` նոյեմբերից դեկտեմբեր ամիսների ընթացքում:

Մեկ անձի համար 9 օր տևող ճանապարհորդությունն արժե 71,000 դոլար:

6. Վարձակալիր կղզյակ Խաղաղ օվկիանոսում:

6Ռեդ Բուլի սեփականատեր մագնատին են պատկանում նաև Ֆիջիում գտնվող շքեղ ապաստանները, որտեղ հնարավոր է հասնել միայն մասնավոր ինքնաթիռով: Դա թանկ արժե (եթե միայն դու ունես 154,000 դոլար` մեկ գիշեր անցկացնելու համար), բայց այնտեղ միջավայրն էկոլոգիապես մաքուր և ընկերական է: Սեփականատերը հրաժարվել է մսի ներմուծումից և արտադրումից: Նա այժմ շշալցնում է սեփական հանքային ջրերը:

Մեկ շաբաթի արժեքն է՝ 1,068,790 դոլար: Մեկ շաբաթում հյուրերի թիվը կարող է հասնել 72-ի:

7. … Կամ սեփականաշնորհիր քո Կարիբյանը:

7Մոգ Դևիդ Կոպերֆիլդը Musha Cay շղթայական կղզու սեփականատերն է Բահամներում, որտեղի գիշերային տեղահարկը հուզմունքի հասցող մեծ գին ունի:

Պիկնիկները, որոնք անցկացվում են ծովափնյա տներում և հնարավորությունը՝ բիլյարդ խաղալու Հուդինի հին սեղանին, արժանի են այդ գնին:

 

7-օրյա հանգիստը 12 հոգու համար արժե 402,000 դոլար:

Մինչև 24 հյուր կարող է տեղակայվել այնտեղ՝ հավելյալ վճարման դեպքում:

8. 1 միլիոնանոց Սաֆարին

8Գինը կարող է ապշեցուցիչ թվալ, բայց եկեք ընդմիջենք մի պահ. սա ճանապարհորդություն է դեպի բնության եզր` Սաֆարի, որը տևում է 111 օր, իր մեջ ներառում է 12 քաղաք, տալիս է հնարավորություն տեսնել աշխարհի 18 ամենախոցելի տարածքները և նվիրաբերել 100 հազար դոլար պահպանման ֆոնդերին:

Քենիայում ուղղաթիռով կարելի է գտնել Հնդկաստանում գտնվող վագրերին, տեսնել բևեռային արջերին Արկտիկայում, հետևել Գալապագոսյան կզիներում գտնվող հսկա կրիաներին:

9. Ձևանալ Ջեյմս Բոնդ:

9Վարձակալելով Կոմո խմբի կազմակերպած «From Parrot Cay With Love» արձակուրդային ճանապարհորդությունը` ժամանում ես մարտաֆիլմի ոճով ձևավորված Կարիբյան կղզիներ:

Հյուրերը Թյորքս և Կայկոսից անձնական ինքնաթիռով գնում են դեպի իրենց ընտրած նպատակակետը, հետո տեղափոխվում են 50 մետրանոց առագաստանավի մեջ` իր սեփական մարզասրահով, նկուղով, որտեղ հնարավոր է խմել գինի` ֆիլմ նայելով: Եվ այս ամենը՝ 5-օրյա կրուիզի ընթացքում:

Այդ 5 գիշերների ընթացքում բացառիկ հնարավորություն է ընձեռվում տեսնել Դոննա Կարանի տունը` Parrot Cay-ում:

«From Parrot Cay With Love» փաթեթի 10 օրվա արժեքը կազմում է 494,000 դոլար` զույգի համար:

10. Տես աշխարհի հրաշքներն անձնական ինքնաթիռով:

10Անձնական ինքնաթիռի օդաչուն ձեզ ցույց կտա ամբողջ աշխարհը 28 օրվա ընթացքում: Ուղևորությունը կանցնի աշխարհի հիմնական տեսարժան վայրերով` Մաչու-Պիկչուից՝ մինչև Զատկի կղզու անմոռանալի քարե արձանները, Սիդնեյի օպերային թատրոն և Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճար:

28-օրյա այս ուղևորությունը կարժենա 108,500 դոլար մեկ անձի համար:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս