ԱՄՆ-ը Կուբային հանել է ահաբեկչություն հովանավորող երկրների թվից
Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ-ը Կուբային հանել է ահաբեկչություն հովանավորող երկրների թվից: Այս մասին հայտնել է ԱՄՆ պետդեպարտամենտը:
Նրա հայտարարությունում նշված է, որ ընթացիկ տարվա ապրիլի 14-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Կոնգրեսին իրազեկել է, որ մտադիր է Կուբան բացառել ահաբեկչությանն աջակցող երկրների ցուցակից:
Օբամայի խոսքերով` Կուբան վերջին 6 ամսում չի օգնել միջազգային ահաբեկչությանը: Բացի այդ, նա վստահեցրել է, որ Կուբան ապագայում մտադիր չէ աջակցել միջազգային ահաբեկչական ակտերին:
Ամերիկյան օրենքներով` եթե Կոնգրեսը համաձայն չէ Կուբան ահաբեկչություն հովանավորող երկրների ցուցակից դուրս բերելու մասին նախագահի որոշման հետ, ապա պետք է 45 օրում այդ մասին իրազեկի նախագահի աշխատակազմին: Եվ քանի որ դա տեղի չի ունեցել, որոշումը երեկ ավտոմատ մտել է ուժի մեջ: