Բաժիններ՝

Վրաստանի խորհրդարանը 6 տարին չբոլորած երեխաներին չի թույլատրել հաճախել դպրոց

Грузия Online-ի փոխանցմամբ` Վրաստանի խորհրդարանը չի աջակցել «Ազգային շարժման» անդամ Կոբա Սուբելիանիի նախաձեռնությանը, որն առնչվում է մինչև 6 տարեկան երեխաներին դպրոց ընդունելուն: Վրաստանի կրթության նախարար Սանիկիձեն ողջունել է պատգամավորների այդ որոշումը:

Նա հայտարարել է, որ վերջին հաշվով ընդունվել է ճիշտ որոշում, և որ այդ արդյունքը զարմանալի չէ իր համար:  Վրաստանի կրթության նախարարության նախաձեռնությամբ ուսումնական տարվա մեկնարկին 6 տարին չբոլորած երեխան չի կարող հաճախել դպրոց:

Սուբելիանին առաջարկում էր, որ նման երեխաները, որոնք մինչև դեկտեմբերի 31-ը դառնալու են 6 տարեկան, ծնողների ցանկության դեպքում ստանային դպրոց հաճախելու իրավունք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս