Բաժիններ՝

ՆԱՏՕ-ում Ուկրաինայի առաքելության ղեկավարը պաշտոնանկ է արվել

Lenta.ru-ի փոխանցմամբ` Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Բելգիայում ու Լյուքսեմբուրգում Ուկրաինայի դեսպանի և ՆԱՏՕ-ում Ուկրաինայի առաքելության ղեկավարի պաշտոններից հեռացրել է Իգոր Դոլգովին:

Հրամանը հրաարակվել է մայիսի 29-ին, նախագահ Պյոտր Պորոշենկոյի պաշտոնական կայքում: Դրանում դեռ չկա տեղեկություն, թե ով է փոխարինելու Դոլգովին այդ պաաշտոններում:

Ընդգծվում է, որ Ուկրաինայի ու ՆԱՏՕ-ի փոխհարաբերությունները վերջին ամիսներին գտնվում են Կիևի ուշադրության կենտրոնում: Մասնավորապես, ՆԱՏՕ-ին անդամակցելն ու ինտեգրվելը նշված են եղել երկրի ազգային անվտանգության ռազմավարական հիմնական նպատակների թվում:

Պորոշենկոն կարևորում է ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը և խոստացել է հանրաքվե անցկացնել այդ կապակցությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031