Թուրքական մամուլը տեսանյութ է հրապարակել Սիրիայի զինյալներին բեռնատարներով զենք ուղարկելու մասին

Թուրքական Cumhuriyet թերթը երեկ հրապարակել է սենսացիոն լուսանկարներ ու տեսանյութեր, որոնք կատարվել են Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպությանը պատկանող բեռնատարների խուզարկման ժամանակ:

Դրանք վկայել են, որ բեռնատարները զբաղված են եղել զենքի փոխադրմամբ: Ստամբուլի դատախազությունը հետաքննություն է սկսել այդ հրապարակման կապակցությամբ:

Դատախազությունն ընդգծել է, որ լուսանկարներն արվել են անհայտ վայրում, իսկ թերթը դրանք հրապարակել է` միջազգային արենայում Թուրքիային վարկաբեկելու և նրան ռազմական հանցանքների մեջ մեղադրելու համար:

2014 թվականի հունվարին Թուրքիայի ժանդարմերիայի զինծառայողները կանգնեցրել էին թուրք-սիրիական սահման ուղևորվող բեռնատարները: Մեկուկես տարի առաջ տեղի ունեցած այդ միջադեպը ձեռք էր բերել մեծ հնչեղություն:

Ընդ որում` իշխանություններն անմիջաես հայտարարել էին, թե բեռնատարները հումանիտար օգնություն են տեղափոխում Սիրիայի թուրքմենների համար:

Մինչդեռ Cumhuriyet-ի լուսանկարներում ու տեսանյութերում երևում են, որ բեռնատարները տեղափոխել են հրետանային արկեր, ականներ և այլ զինամթերք:

Տեսանյութեր

Լրահոս