Իրանի արտգործնախարարը մեկնելու է Մոսկվա
Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը մտադիր է հունիսի 4-ին մեկնել Մոսկվա՝ մասնակցելու համար ՇՀԿ-ին առնչվող միջոցառմանը: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ի ներկայացուցիչ Բախտիեր Հաքիմովը.
«Իրանի արտգործնախարարը պլանավորում է մասնակցել հունիսի 4-ին Մոսկվայում կայանալիք «ՇՀԿ-ի տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը» բարձր մակարդակի կոնֆերանսին»:
Նա հավելել է, որ տվյալ միջոցառմանը մասնակցելու է նաև Աֆղանստանի արտգործնախարար Սալահուդդին Ռաբանին: Հաքիմովն ընդգծել է, որ ներկա դրությամբ Իրանի ու Աֆղանստանի արտգործնախարարները հաստատել են իրենց մասնակցությունը: