Ռուսաստանում հայեր են ձերբակալվել

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՌԴ ՆԳՆ-ի Քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները Մերձմոսկովյան շրջանում ձերբակալել են երեք խաբեբայի:

Նրանք բեմադրել են բեռնատարի վարորդին առևանգելու կեղծ տեսարան, որպեսզի ստանան 20.000 եվրոյի փոխհատուցում: Այս մասին հայտնել է ՆԳՆ-ի մամլո կենտրոնը:

Հաստատվեծ է, որ 58-ամյա վարձու վարորդը ապրանքի բեռնաթափումից հետո կազմակերպել է մեքենայի հետ իր առևանգումը՝ գործատուից փրկագին ստանալու համար:

Դրանից հետո ապրանքի սեփականատերը սկսել է ստանալ զանգել և SMS հաղորդագրություններ, որոնցում պահանջվել է 20.000 եվրո գումար՝ «վարորդին բաց թողնելու» և մեքենան վերադարձնելու համար:

Տվյալ գործով ձերբակալվել են վարձու վարորդը և Հայաստանի երկու քաղաքացիներ, որոնցից մեկը 41, իսկ մյուսը 26 տարեկան է: Ձերբակալվածների նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը: Նրանց նկատմամբ քրեական գործ է հարուցվել «կազմակերպված խմբի իրականացրած խաբեբայություն» հոդվածով:

Տեսանյութեր

Լրահոս