Գազալցակայանի պայթունի հետևանքով տուժածներից մեկը բաժանմունք է տեղափոխվել
Զվարթնոց թաղամասում գազալցակայանի պայթունի հետևանով տուժած Արթուր Գասպարյանը տեափոխվել է բաժանմունք: «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնի» տնօրեն Նորայր Դավիդյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ հոսպիտալացված Արմեն Ռաֆիկի Հակոբյանի և Արմեն Հակոբի Հակոբյանի առաջողական վիճակում փոփոխություն կա, նրանք դուրս են եկել շոկային վիճակից:
Նշենք, որ տուժածներից Արմեն Ռաֆիկի Հակոբյանը ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի եղբայրն է, Արմեն Հակոբի Հակոբյանը՝ նրա որդին: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով՝ անվտանգության պահանջներին չհամապատասխանող աշխատանքներ կատարելը, որոնք անզգուշությամբ վնաս են պատճառել երկու կամ ավելի անձանց առողջությանը: