Բաժիններ՝

Մայքլ Ջեքսոնի ռանչոն վաճառքի է հանվել 100 միլիոն դոլարով

The Wall Street Journal-ի փոխանցմամբ՝ Sotheby’s International Realty գործակալությունը Մայքլ Ջեքսոնին պատկանած ռանչոն վաճառքի է հանել 100 միլիոն դոլարով: Ռանչոն գտնվում է Սանտա Բարբարայից (Կալիֆոռնիա նահանգ) 40 կիլոմետր հեռավորության վրա և ունի 22 շինություն:

Sycamore Valley Ranch ռանչոյի (նախկին անվանումը՝ Neverland) տարածքը կազմում է ավելի քան 10 քառակուսի կիլոմետր: Ռանչոյի տարածքում գտնվում է երկու լիճ, մի շարք լճակներ, երկաթուղային կայարան ու ստորգետնյա ուղիներ, լողավազան, բասկետբոլի հրապարակ, թենիսի կորտ, խորովածանոց:

Գլխավոր տունը բաղկացած է 6 ննջասենյակից, նրանից ոչ հեռու գտնվում է ևս երկու տուն, որոնք նախատեսված են հյուրերի համար: Դրանցից մեկն ունի՝ 4, իսկ մյուսը՝ 2 ննջասենյակ: Մայքլ Ջեքսոնն այդ ռանչոն գնել է 1987 թվականին՝ 19.5 միլիոն դոլարով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս