Հնդկաստանում անոմալ շոգի պատճառով մահացածների թիվը հասել է 1826-ի
Times of India պարբերականի փոխանցմամբ՝ Հնդկաստանում անոմալ շոգի պատճառով մահացել է 1826 մարդ: Ավելի վաղ հաղորդվել էր 1774 մահացածի մասին:
Ընդ որում՝ Հնդկաստանի հարավում գտնվող Անդհրա-Պրադեշ ու Տելանգանե նահանգներում չորեքշաբթիից սկսած անտանելի շոգի պատճառով մահացել է 414 մարդ: Ընդհանուր առմամբ, շոգի պատճառով Անդհրա-Պրադեշ նահանգում մահացել է 1334 մարդ, իսկ Տելանգանեում՝ 440 մարդ:
Եվս 43 մարդ մահացել է Օդիշա նահանգում, 7 մարդ՝ Գուջարատ նահանգում և ևս երկուսը՝ Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում: Հնդկաստանի տարածքի մեծ մասում օդի ջերմաստիճանը կազմում է 40 աստիճանից բարձր: