Բաժիններ՝

Պուտինի «հրաշք տանկը» պատճենել են երեսնամյա վաղեմության գերմանական նախատիպից. Die Welt

Die Welt-ի մեկնաբան Գերհարդ Հեգմանը պնդում է, որ ռուսական «Արմատա» բարձրտեխնոլոգիական տանկը ոչ թե ռուսական բնօրինակ տանկ է, այլ՝ ընդամենը 1980-ական թվականներին կատարված գերմանական մշակումների պատճեն:

Նրա խոսքերով՝ տանկի հայեցակարգը «Սառը պատերազմի» տարիներին հնարվել և փորձարկվել է Գերմանիայում, սակայն դրա իրագործումից որոշել են հրաժարվել ԽՍՀՄ-ի փլուզումից հետո՝ միամիտ հուսալով, որ արևելքից եկող սպառնալիքն արդեն վերացել է:

Հեգմանը հիշեցրել է, որ «Արմատա» տանկը ցուցադրվել է մայիսի 9-ին Մոսկվայում անցկացված Հաղթանակի զորահանդեսի ժամանակ: Արևմտյան փորձագետների խոսքերով՝ ռուսական տանկի հայեցակարգը ոչ միայն 30 տարի առաջ մշակվել է Արևմուտքում, այլև՝ մասնակիորեն փորձարկվել է Գերմանիայում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031