Սաակաշվիլին խոստացել է Վրաստանում իշխանափոխությունից հետո չզբաղվել վրեժխնդրությամբ
Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին սկայպի միջոցով հաղորդակցվել է Զուգդիդիում անցկացված ակցիայի մասնակիցների հետ: Ակցիայի մասնակիցները պահանջել են կառավարության հրաժարականը և երկրի սոցիալական իրավիճակի բարելավում:
Սաակաշվիլին խոստացել է, որ Վրաստանում իշխանափոխությունից հետո չի զբաղվելու վրեժխնդրությամբ: Նա ընդգծել է, որ Վրաստանը չի կարող իրեն թույլ տալ, որ մի կառավարությունը, փոխարինելով մյուսին, սկսի ձերբակալել նախորդ կառավարության անդամներին: