Պենտագոնը հաստատել է Ռուսաստանի տարածքով Աֆղանստան ռազմական բեռների տարանցման դադարեցումը
Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ամերիկյան ռազմական բեռները, զինված ուժերի զինվորներն ու սպաներն այլևս Ռուսաստանի տարածքով չեն ուղարկվում Աֆղանստան և հակառակ ուղղությամբ:
Այս մասին հայտարարել է Պենտագոնի ներկայացուցիչը՝ մեկնաբանելով ոչ վաղ անցյալում Ռուսաստանի կայացրած որոշումը, որով արգելվել է երկրի տարածքով դեպի Աֆղանստան և հակառակ ուղղությամբ զենքի ու ռազմական տեխնիկայի տարանցումը:
Նրա խոսքերով՝ ԱՄՆ-ն Աֆղանստանում իրականացվող ռազմական գործողություններին թիկունքային աջակցություն է ցուցաբերում՝ օգտագործելով տրանսպորտային մի շարք երթուղիներ՝ ներառյալ Պակիստանի միջոցով ցամաքային ուղիները:
Նա հավելել է, որ այսպես կոչված «Հյուսիսային բաշխիչ ցանցը» շարունակում է մնալ որպես գործող տրանսպորտային տարբերակ: