
Մոսկվայում քննարկվել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիները

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մոսկվայում քննարկվել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիները: Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ը:
Նրա հաղորդմամբ՝ Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի՝ ԼՂ-ի հարցերով անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին:
Հանդիպման ժամանակ քննարկվել են Ղարաբաղյան հակամարտության գոտում տիրող իրավիճակին առնչվող այժմեական հարցեր: