ԱՄՆ-ը հավատարիմ է մնում Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը. Ջոն Քերի

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ ԱՄՆ-ը լրջորեն աջակցում է «Հարավային գազային միջանցքի» օգնությամբ Եվրոպայի էներգոռեսուրսների մատակարարման դիվերսիֆիկացումն ապահովելու հարցում Ադրբեջանի դերակատարությանը:

Այս մասին նշված է ԱՄՆ պետդեպարտամենտի կայքում: Քերին Ադրբեջանի ժողովրդին շնորհավորել է Հանրապետության օրվա (մայիսի 28) կապակցությամբ:

Քերին կարևորել է նաև Վաշինգտոնի ու Բաքվի գործընկերությունն ահաբեկչության դեմ պայքարի հարցում, ինչպես նաև Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելությունում Ադրբեջանի ունեցած ներդրումը:

Քերին հայտարարել է, որ ԱՄՆ-ը հավատարիմ է մնում Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031