Դոլարը բորսայում էժանացել է, կանխիկ շուկայում՝ թանկացել
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում այսօր՝ մայիսի 26-ին, ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 479 դրամ։ Բորսայական նախորդ նստաշրջանի համեմատ դոլարն էժանացել է 0.32%-ով կամ 1.53 դրամով։ Բորսայում վաճառվել է ընդհանուր առմամբ 400 հազար դրամ։
Ի տարբերություն բորսայի՝ կանխիկ արտարժույթի շուկայում դոլարն արժևորվել է ՀՀ դրամի նկատմամբ։ Rate.am համակարգի տվյալներով, ժամը 16։00-ի դրությամբ ամերիկյան արժույթը բանկերի կողմից գնվում է միջինը 477.4 դրամով (+0.55 դրամ), վաճառվում 481.57 դրամով (+ 0.49 դրամ):
Եվրոն երեկվա համեմատ էժանացել է 2.5-3 դրամով. առքի միջին գինը 518.34 դրամ է, վաճառքինը՝ 528.2 դրամ։
Ռուսական ռուբլին գնվում է միջինը 9.38 դրամով (-0.02 դրամ), վաճառվում՝ 9.83 դրամով (-0.01 դրամ)։