Ադրբեջանը մտադիր է ԵՄ-ի հետ հարաբերություններ կառուցել երկկողմ համաձայնագրերի շրջանակներում. Մամեդյարով

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն այսօր Մոսկվայում հայտարարել է, որ Ադրբեջանը մտադիր է ԵՄ-ի հետ հարաբերություններ կառուցել երկկողմ համաձայնագրերի շրջանակներում.

«Արևելյան գործընկերության 6 երկրներից երեքն ընտրել են ասոցիացման շրջանակներում, ևս երկուսը՝ ազատ առևտրի գոտու ստեղծման շրջանակներում հարաբերությունների զարգացումը: Իսկ ահա Ադրբեջանը ԵՄ-ի հետ գործընկերություն է կառուցում երկկողմ հարաբերությունների մակարդակով»:

Մամեդյարովի խոսքերով՝ ադրբեջանական կողմը Ռիգայի գագաթաժողովում մինչը վերջ պնդել է, որ հռչակագրում ընդգրկվի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանաձևը, սակայն եվրոպացի գործընկերները հայտարարել են, որ դա անհնար է, քանի որ այդ դեպքում պետք է համապատասխան ուշադրություն հատկացվի նաև մյուս հակամարտություններին.

«Արդյունքում՝ գտնվեց փոխզիջումային տարբերակ, որը կայանում է նրանում, որ մենք հավելյալ հայտարարություն կանենք հռչակագրին, որում կնկարագրվի իրավիճակը՝ հաշվի առնելով ՄԱԿ ԱԽ-ի նշված բանաձևերը»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031