Բաժիններ՝

Ռուսաստանը մինչև 2020 թվականը կստանա նոր սերնդի երեք ատոմային սառցահատ. Ռոգոզին

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը երեկ հայտարարել է, որ մինչև 2020 թվականը Ռուսաստանը կստանա նոր սերնդի երեք ատոմային սառցահատ.

«Ներկայումս ավարտվում է մեր սառցահատային նավատորմի ռեսուրսը: Դրա համար էլ 2017 թվականին կստացվի առաջին նավը, իսկ մյուս երկու նավերը կստացվեն 2019 և 2020 թվականներին:

Մենք առաջ ենք գնում՝ գրաֆիկի համաձայն, արդեն 2020 թվականին ի հայտ կգա սառցահատային նոր նավատորմ, որը կապահովի Հյուսիսային ծովային ճանապարհով նավերի անցումը»:

Ռոգոզինը հայտնել է, որ երեքշաբթի պլանավորում է այցելել Սանկտ Պետերբուրգում գտնվող Բալթյան գործարան, որպեսզի սկիզբ դնի նոր սերնդի ատոմային սառցահատի զանգվածային արտադրությանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս