ԼՂ-ի խնդրի լուծումը Ռուսաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունների թվում է. Լավրով
Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Էլմար Մամեդյարովը Մոսկվայում քննարկել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը:
Հանդիպման ժամանակ Մամեդյարովը հայտարարել է, որ ԼՂ-ի հիմնախնդիրն արդեն չափից ավելի է հասունացել և որ անհրաժեշտ է լուծել այն. «Կա թեմա, կա խնդիր, անհրաժեշտ է լուծել այն: Այն արդեն իսկ հասունացել է»:
Սերգեյ Լավրովն իր հերթին հայտարարել է, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը Ռուսաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունների թվում է.
«Ռուսաստանը նախկին նման իր արտաքին քաղաքական առաջնահերթություններից մեկն է դիտարկում հակամարտող կողմերի միջև պայմանավորվածության հասնելուն աջակցելը: Շարունակելու ենք ակտիվորեն աջակցել փոխընդունելի պայմանավորվածությունների փնտրտուքին»: