Ադրբեջանի ԱԳՆ-ը հայտարարություն է տարածել Ռիգայի հռչակագրի կապակցությամբ

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի ԱԳՆ-ը հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված Ռիգայում տեղի ունեցած «Արևելյան գործընկերության» գագաթաժողովի ամփոփիչ հռչակագրի հետ:

Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո ծառայությունը հայտնել է, որ այդ հայտարարությունն ուղարկվել է ԵՄ-ին: Դրանում նշված է, որ Ադրբեջանը ԵՄ-ից ակնկալում է ՄԱԿ ԱԽ-ի բանաձևերի անշեղորեն պահպանում և դրանց իրագործումն ապահովելու համար միանշանակ ու վճռական քայլեր ձեռնարկելու մեջ:

Տեսանյութեր

Լրահոս