Բաժիններ՝

Լարված իրավիճակ Արարատի մարզի Նարեկ գյուղում. shamshyan.com

Այսօր՝ մայիսի 25-ին, վաղ առավոտից լարված իրավիճակ է ստեղծվել Արարատի մարզի Նարեկ գյուղում:

Ինչպես նշված գյուղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գյուղի մոտ 200 բնակիչներ հավաքվել են գյուղապետարանի հարևանությամբ գտնվող փողոցում և արդարացիորեն բարձրաձայնում են, որ պատկան մարմինները, մասնավորապես գյուղատնտեսության նախարարությունը և Արարատի մարզպետարանը օգնության ձեռք չեն մեկնում տուժած գյուղացիներին, քանի որ շաբաթ օրը՝ մայիս 23-ին տեղացած ուժեղ կարկուտի պատճառով ողջ ցանքատարածությունները, այդ թվում՝ խաղողի, ծիրանի այգիները, գյուղացիների պնդմամբ, 100 տոկոսով վնասվել են: Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղացիներն ասում էին.

«Միայն գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը եկավ, պռատակոլնին ստացավ, իրա աչքով տեսավ կարկուտի հետևանքով ավերված ցանքատարածությունները, սակայն ոչ մի դրական քայլ էլ չի ձեռնարկվել: Մի երկու բերան էլ մեր հետ խոսք ու զրույց արեց»:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս