Զուրաբ Աբաշիձեի ու Գրիգորի Կարասինի հանդիպումը տեղի կունենա հունիսի վերջին

Грузия Online-ի փոխանցմամբ՝  Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի ու Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի հերթական հանդիպումը ենթադրաբար տեղի կունենա հունիսի վերջին:

Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Զուրաբ Աբաշիձեն: Նրա խոսքերով՝ չի բացառվում, որ հերթական հանդիպումն անցկացվի ընդլայնված ձևաչափով, այսինքն դրան մասնակցեն երկու երկրների էկոնոմիկայի նախարարությունների մեկական ներկայացուցիչ:

Աբաշիձեն հիշեցրել է, որ ավելի վաղ Կարասինի հետ իր հանդիպմանը ներկա են գտնվել ԱԳՆ-ի ներկայացուցիչներն ու առևտրային հարաբերությունների հարցերով փորձագետները: Աբաշիձեն ընդգծել է, որ ներկայումս չի դիտարկվում երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպման հարցը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031