Իրանն ազգային ընկերություններին թույլատրել է առևտրային կապեր հաստատել ԱՄՆ-ի հետ

Իրանական Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի կառավարությունը թույլատրել է ամերիկյան ընկերությունների հետ ազգային ընկերությունների առևտրային կապերի զարգացումը: Այս մասին հայտարարել է Իրանի առևտրի ու արդյունաբերության պալատի ղեկավար Գոլամռեզա Շաֆեին.

«Ոչ պաշտոնական կապերը կարող են շարունակվել Իրանի ու ԱՄՆ-ի միջև համատեղ առևտրային պալատների ստեղծման նպատակով ճանապարհ հարթելու համար: ԱՄՆ-ի հետ համատեղ առևտրա-արդյունաբերական պալատ ստեղծելու գաղափարն Իրանում քննարկվել է 10 ամիս:

Կառավարության հետ անցկացվել են անհրաժեշտ խորհրդակցություններ և մեզ խորհուրդ են տվել, որ նախևառաջ պետք է կապեր հաստատվեն ու ամրապնդվեն իրանական ու ամերիկյան մասնավոր սեկտորների միջև, ինչը ճանապարհ կհարթի համատեղ պալատի ստեղծման համար:

Ամերիկացի ձեռնարկատերերը կամավոր հենքով արդեն իսկ ստեղծել են իրանա-ամերիկյան առևտրա-արդյունաբերական պալատ, սակայն այն չի գրանցվել պաշտոնապես: Ամերիկացի գործարարները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում Իրանի հետ առևտրային հարաբերությունների հաստատմանը, սակայն այդ կապակցությամբ դեռ չի եղել պաշտոնական որևէ դիմում»:

Տեսանյութեր

Լրահոս