Բաժիններ՝

Լեհաստանի նախագահ կդառնա Անջեյ Դուդան

Polskie Radio-ի փոխանցմամբ՝ երեկ Լեհաստանում անցկացվել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, որում հաղթանակ է տարել Անջեյ Դուդան: Այդ մասին են վկայում TVP-ի, TVN24-ի ու Polsat News-ի պատվերով Ipsos ընկերության անցկացրած exit poll-երի արդյունքները:

Հարցման համաձայն՝ Դուդան, որի թեկնածությունն առաջադրել է «Իրավունք և արդարություն» կուսակցությունը, հավաքել է քվեների 53 տոկոսը, մինչդեռ նրա մրցակից, երկրի գործող նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին՝ 47 տոկոսը:

Կոմորովսկին արդեն իսկ ընդունել է իր պարտությունը և շնորհավորել է Անջեյ Դուդային: Նախագահական ընտրությունների երկրորդ փուլին ընտրողների մասնակցության ցուցանիշը կազմել է 56.1 տոկոս:

Լեհաստանի նախագահական ընտրությունների առաջին փուլն անցկացվել է մայիսի 10-ին: Դրա արդյունքներով հաղթել էր ընդդիմադիր թեկնածու Դուդան, ով ստացել էր քվեների 34.7 տոկոսը, մինչդեռ Կոմորովսկին հավաքել էր մեկ տոկոսով ավելի պակաս քվե` 33.7 տոկոս:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս