«Դժվար չէ լինել բարի, դժվար է լինել արդար». Վիկտոր Հյուգո
Վիկտոր Հյուգոն եղել է բազմաբովանդակ անձնավորություն: Նա կարող էր գրել երկար ու հետաքրքիր վեպեր, բայց միևնույն ժամանակ կարող էր իր հրատարակչին ուղարկել միայն մեկ հարցական նշան պարունակող նամակ: Ներկայացնում ենք Հյուգոյի ամենաուժեղ 20 արտահայտությունները:
1. Ես անտարբեր եմ թշնամու դանակի հարվածի նկատմամբ, բայց ինձ տանջալի է ընկերոջ` քորոցով ծակոցը:
2. Առավել ճշգրիտ մարդկանց մասին կարելի է դատել նրանց երազանքներով, քան մտքերով:
3. Ճակատագիրը երբեք չի բացում մի դուռը, մինչև չփակի մյուսը:
4. Կյանքը, որը զրկված է քնքշությունից և սիրուց, ոչ այլ ինչ է, քան անշունչ, ճռճռան և ճչան մեխանիզմ:
5. Մենք ծնվում ենք ճիչով, մահանում` հառաչանքով: Մնում է միայն ապրել ծիծաղով:
6. Բավարար չէ երջանիկ լինել: Պետք է լինել ներդաշնակ ինքդ քեզ հետ:
7. Ամուսնության մեջ իսկական անհավասարությունը հոգիների անհավասարությունն է:
8. Մարդկային բոլոր արարքներին կարելի է երկակի վերաբերվել. երբ ինչ-որ մեկին ինչ-որ բանի համար պիտակավորում են, նույն բանի համար մյուսին պսակում են դափնիներով:
9. Երբ մարդուն համակում է մի միտք, նա դա տեսնում է ամեն ինչում:
10. Եթե հնարավոր լինի պատկերացնել ավելի սարսափելի դժոխք, որտեղ տանջվում են, ապա դա դժոխքն է, որտեղ կարոտում են:
11. Աշխարհում չկա ավելի զորեղ բան, քան այն միտքը, որի ժամանակն արդեն անցել է:
12. Դժվար չէ լինել բարի, դժվար է լինել արդար:
13. Եթե մարդ կարողանա ասել, թե ինչ է սերը, ապա նա երբեք չի սիրել:
14. Մեր արարքները մեզ կարող են հասցնել մինչև երկինք և շպրտել խորը անդունդ. մենք մեր գործողությունների զավակներն ենք:
15. Մարդու դեմքը միշտ արտահայտում է նրա ներքին աշխարհը, և սխալ է մատծել, իբր միտքը գույն չունի:
16. Փոխեք Ձեր կարծիքը, պահպանեք Ձեր սկզբունքները. փոխեք տերևները, պահպանեք արմատները:
17. Տղամարդու իրական սիրո առաջին նշանն անհամարձակությունն է, իսկ կանանց մոտ` համարձակությունը:
18. Ծիծաղը` արևն է, որը քշում է մարդու դեմքից ձմեռը:
19. Մահանալ` դա ոչինչ: Սարսափելի է չապրելը:
20. Ամեն մարդ ունի 3 բնավորություն. այն, որն իրեն վերագրում են, այն, որն ինքն իրեն է վերագրում, և այն, որն իրականում կա:
Պատրաստեց Անի Գաբուզյանը