![](/banners/BeFunky-design.jpg)
ՄԱԿ-ը կտրուկ վատթարացրել է Ռուսաստանի տնտեսության աճի կանխատեսումը
![](https://168.am/wp-content/uploads/2015/05/pic_050c49b36aebb29e8ed90372e2ae9c9f.jpg)
Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՄԱԿ-ը կտրուկ վատթարացրել է 2015 թվականին Ռուսաստանի ՀՆԱ-ին առնչվող կանխատեսումը: Այս մասին նշված է ՄԱԿ-ի տնտեսական ու սոցիալական հարցերով դեպարտամենտի զեկույցում:
Դեկտեմբերին ՄԱԿ-ի փորձագետները հաշվարկել են, որ Ռուսաստանի տնտեսությունը կաճի 0.2 տոկոսով, մինչդեռ առայժմ նրանք կանխատեսում են 3 տոկոսանոց անկում:
Բացի այդ, վատթարացել է 2016 թվականի կանխատեսումը. ՄԱԿ-ում կարծում են, որ Ռուսաստանին սպասվում է լճացում: Ավելի վաղ կանխատեսվում էր 1.2 տոկոսանոց աճ:
Ընդ որում՝ Ռուսաստանին առնչվող կանխատեսումն ավելի վատ է, քան՝ ԱՊՀ երկրների պարագայում: 2015 թվականին ԱՊՀ երկրների համար կանխատեսվում է 2.1 տոկոսանոց անկում, իսկ 2016 թվականին՝ 0.9 տոկոսանոց աճ: 2015 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով՝ ՌԴ ՀՆԱ-ն նվազել է 1.9 տոկոսով: