Ադրբեջանը նոտա է հղել Ֆրանսիային
Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանը նոտա է հղել Ֆրանսիային: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո ծառայության ղեկավար Հիքմեթ Գաջիևը:
Նրա խոսքերով՝ Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը նոտան հանձնել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնիեին, ով դրա համար կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ: Նոտա հղելու համար պատճառ է դարձել մայիսի 17-19-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի այցը Ֆրանսիա: