Բաժիններ՝

Բելառուսը Ռիգայի գագաթաժողովին մասնակցելու է արտգործնախարարի մակարդակով

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բելառուսը Ռիգայում անցկացվելիք «Արևելյան գործընկերության» գագաթաժողովին մասնակցելու է արտգործնախարար Վլադիմիր Մակեյի մակարդակով: Այս մասին հայտարարել է Բելառուսի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Միրոնչիկը.

«Պետության ղեկավարի որոշման համաձայն՝ Ռիգայում «Արևելյան գործընկերության» գագաթաժողովում Բելառուսը ներկայացնելու է արտգործնախարար Վլադիմիր Մակեյը»: Ռիգայի գագաթաժողովն անցկացվելու է մայիսի 21-22-ին:

Սրանից առաջ հաղորդվել էր, որ Եվրոպական հանձնաժողովը հավանության է արժանացրել ԵՏՄ անդամներ Հայաստանի ու Բելառուսի հետ համագործակցության ընդլայնումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031