Բաժիններ՝

Սըր Ալեքս Ֆերգյուսոնի կյանքի կանոնները

Սըր Ալեքսանդր Չեփմեն Ֆերգյուսոնը ծնվել է 1941 թվականի դեկտեմբերի 31-ին, Շոտլանդիայում: Առավել հայտնի է՝ որպես Ալեքս Ֆերգյուսոն, սըր Ալեքս կամ Ֆերգի, շոտլանդացի ֆուտբոլիստ և ֆուտբոլային մարզիչ։ 1986-ից մինչև 2013 թ. եղել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբի գլխավոր մարզիչը։ Բրիտանական ֆուտբոլի ամենատիտղոսակիր մարզիչն է: esquire.ru կայքը հրապարակել է Ալեքս Ֆերգյուսոնի կյանքի կանոնները:

1. Թույլ մի տվեք հաջողությանը պտտեցնել Ձեր գլուխը: Իմ լավագույն 3 ընկերների հետ ես ծանոթացել եմ մսուրում, և մենք ընկերություն ենք անում արդեն 60 տարի:

2. Հաղթանակն ընդունեք համեստությամբ, իսկ պարտությունը` արժանապատվությամբ:

3. Իմ ծագումն ինձ համար շատ կարևոր է: Գովանը շրջան է Գլազգոյում, որտեղ ապրում են աշխատասեր մարդիկ: Ոչ մի վատ բան չկա նրա մեջ, որ ծնվել ես աշխատասեր ընտանիքում, ընդհակառակը՝ դրա շնորհիվ սովորում ես աշխատանքին:

4. Երիտասարդներն ունեն մի մեծ առավելություն. նրանք ոչնչից չեն վախենում:

5. Իմ աշխատանքում ես պետք է միշտ լինեմ առողջ ու էներգիայով լեցուն. փառք Աստծո, իմ բախտը բերել է:

6. Ֆուտբոլից դուրս նույնպես ես իմ առջև նպատակներ եմ դնում, քանի որ հակառակ դեպքում՝ ես պարզապես կխելագարվեի: Ինչ-որ պահից սկսած՝ ես դադարեցի աշխատանքը տուն տանել: Ես գնում եմ ձիեր և հիմա ունեմ նոր հետաքրքրություն՝ ֆրանսիական գինի: Նաև փորձում եմ դաշնամուր նվագել:

7. Երբեմն հաղթանակի հասնելու համար անհրաժեշտ է ռիսկի դիմել: Մի անգամ մենք գավաթի խաղում 0:1 հաշվով պարտվեցինք «Ուիմբլդոնին»: «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Պիտեր Շմեյխելը, պաշտպաններ Բրյուսը և Պալիստերը վազեցին նրանց տուգանային, իսկ հետևում մնացել էր միայն Դենս Իրվինը, ով պետք է հսկեր իրենից բարձրահասակ Ջոն Ֆաշին: Ճիշտ է, մենք պարտվեցինք:

8. Ես զարմանում եմ, թե որքան խելացի են իմ որդիները:

9. Իրական չեմպիոնները նրանք են, ովքեր պարտությունից հետո դուրս են գալիս դաշտ և ապացուցում են, որ ինչ-որ բան արժեն:

11. Իրական ընկերն այն է, ով գալիս է այն ժամանակ, երբ մյուսները հագել են իրենց վերարկուները և շտապում են հեռանալ:

12. Ես շատ տաղանդավոր եմ: Երբ ավարտեմ մարզչական գործս, կդառնամ նկարիչ կամ այդ տիպի մի բան:

13. Կարող եք չանհանգստանալ. դուք ավելի շուտ կանցնեք թոշակի, քան ես:

14. Կարծում եմ՝ մի օր ես և Արսեն Վենգերը միասին կգնանք լուսաբացին ընդառաջ:

15. Երբեք չի կարելի մտածել, որ դու լավագույնն ես քո գործում: Մեծամտությունը ոչ թե որակ է, այլ խոչընդոտ`  հաջողությանը հասնելու ճանապարհին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս