Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Հանրապետության տարածքում`
Մայիսի 15-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 17-19-ին հյուսիսային և արևելյան շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ. արագությամբ, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին` հարավ-արևմտյան` 5-10 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը մայիսի 15-ին էապես չի փոխվի, 16-18-ին կբարձրանա 4-6 աստիճանով:
Երևանում՝
Մայիսի 15-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայիսի 17-19-ին` երեկոյան ժամերին, սպասվում է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ:
Երևանի մայիսի 15-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 29.70C (1985 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 5.80C (1988 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 17.30C
ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն