Բաժիններ՝

Պայթյուն գազալցակայանում. պարզաբանում է ՏԿԱԻՆ-ը

Մայիսի 14-ին, ժամը 10.47-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Գառնի գյուղի մոտակա գազալցակայանում պայթյուն է եղել:

Պարզվել է, որ Գառնի գյուղի Ազատամարտիկների փողոցի թիվ 1 հասցեում գտնվող գազալցակայանում «ՎԱԶ-2121» մակնիշի 43 OU 399 պ/հ ավտոմեքենայի վառելիքի լիցքավորման ժամանակ տեղի է ունեցել գազի բալոնի պայթյուն, ինչից վնասվել են «ՎԱԶ-2121» մակնիշի 43 OU 399 պ/հ ավտոմեքենան` ամբողջությամբ, «ՎԱԶ-2121» մակնիշի 21 SO 953 պ/հ ավտոմեքենան` մասնակի (վարորդ՝ Վ. Գ., ծնվ. 1980թ.), գազալցակայանի պատը (մոտ 6 քմ) և հարակից շինության դուռն ու պատուհանը:

Գազալցակայանի պայթյունից տուժած աշխատակից Ռ. Ս.-ն (ծնվ. 1988թ.) «Սրբ. Գր. Լուսավորիչ» ԲԿ տեղափոխվելու ճանապարհին մահացել է:

Նշված գազալցակայանը շահագործվում է 2008 թ.-ից, տեխնիկական անվտանգության շահագործման թույլտվությունը ստացել է «ՏԵԳ» ՍՊԸ-ի կողմից, այնուհետև՝ տարեկան հերթական փորձաքննություններն իրականացվել են «ԴԱՄԻ» ՍՊԸ-ի կողմից: Վերջին փորձաքննությունն իրականացվել է 2014 թ.-ի հունիս ամսին նույն ՍՊԸ-ի կողմից:

Դեպքի վայրում են եղել ՏԿԱԻՆ Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի փորձագետները՝ տնօրեն Աշոտ Պետրոսյանի գլխավորությամբ: Նախնական ուսումնասիրությամբ պարզվել է, որ գազալցակայանը կառուցվել և շահագործվել է նորմերի կոպիտ խախտմամբ: Այժմ ՏԿԱԻՆ Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի կողմից իրականացվում է տեխնիկական զննություն, որի արդյունքները կհրապարակվեն 4 օրվա ընթացքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս