Չարաբաստիկ շունը կծոտել է 34-ամյա կնոջ ձեռքերը
Tesankyun.am-ի փոխանցմամբ՝ մայիսի 12-ին, ժամը 20.10-ի սահմաններում Նոյեմբերյանի բժշկական կենտրոն է տեղափոխվել Զորական գյուղի 34-ամյա բնակչուհի Մ. Վ.-ն: Հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքի վարիչ Դանիել Ամիրաղյանը հայտնելօ է, որ շղթայով կապված շունը շղթան ձգելով՝ կծոտել է կնոջ ձախ նախաբազկի եւ աջ բազկի շրջանում:
Ներկայումս կինը բժշկական կենտրոնում բուժում է ստանում,նրան նաեւ սրսկել են փայտացման դեմ: Կայքի տեղեկություններով՝ այդ շունը նախկինում մի քանի անգամ մարդկանց կծոտել է: