Բաժիններ՝

Գյումրեցի կնոջ անկողինը մնացել է դրսում

Asparez.am-ըգրում է.  Գյումրու Մանուշյան փողոցի վերջնամասը, որը հայտնի է նաեւ «ֆանտանների» թաղամաս անվամբ` քաղաքի սոցիալապես անապահով խավ ունեցող հայտնի թաղամասերից մեկն է: Այս թաղամասում գրեթե բոլոր բնակիչների կենսապայմանները նույնն են, միայն թե տարբեր են` քարաշեն բազմաբնակարանից անմխիթար պայմաններում գտնվող տնակներում եւ անմարդկային պայմաններում հայտնվելու պատմությունները:

Սիլվա Հակոբյանն, արդեն 29 տարի ապրում է Մանուշյան փողոցի 228/286 տնակում: 79-ամյա կինը Ախուրյանի շրջանի Ջրառատ համայնքից է: 1940-ականներին ապրել է Գավառի մանկատանը, այնուհետ վերադարձել է Գյումրի եւ աշխատել տեքստիլ գործարանում:

Սիլվա Հակոբյանը այժմ զբաղվածություն չունի, ապրելու համար կենսապայմաններ՝ եւս.

-Եկամուտ չունիմ, ամեն օր մե կիլոմետրըմ կերտամ, գալակտիկայի շենքի մոտի ճաշարանից թասըմ ճաշ կբերեմ, կապրիմ,-պատմում է նա:

Կնոջ միակ եկամուտը իր ծերության եւ որդու հաշմանդամության թոշակներն են, որը բավարարում է միայն հեղուկ վառելիքի գնմանը.

-Տղես 3-րդ կարգի հաշմանդամ է, 14 հազար թոշակ կստանա… իմ ու իրա թոշակը հազիվ կուդանք, նավթ կառնինք, որ դոմիկը տաքցնենք ու ճաշ եփենք: Վախտըմ քաղաքապետարանը օգնություն կուդար, էն էլ, քանի ամիս է չկա… 30 կիլո սնունդ կուդային, հմի էլ չեն տա:

Սիլվա Հակոբյանը շատերին է դիմել՝ թե ֆինանսական, եւ թե սննդի փաթեթների տեսքով օգնություն ստանալու համար: Սակայն, ինչպես վերջինս է հավաստիացնում, բոլորը մերժում են: Միայն 2014 թվականի դեկտեմբերին սննդի տեսքով օգնություն է ստացել «Շիրակ կենտրոն» ՀԿ-ի կողմից:

Սիլվա Հակոբյանը անօթեւանության կարգավիճակ ունի: Բնակարանը կորցրել է 1988-ի աղետալի երկրաշարժի ժամանակ: Նորը ստանալու համար հաճախակի է դիմում Գյումրու քաղաքապետարան.

-Քաղաքապետարանը կսե՝ գիտենք, որ կորցրել ես, անօթեւանի կարգավիճակ ունիս. գնա, երբ էղավ, կկանչենք:

Սիլվա Հակոբյանը, հույսը կտրած, ինչպես ինքն է ասում, շարունակում է ապրել 9 մետր երկարություն ունեցող կիսախարխուլ տնակում:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: 
 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս