Բաժիններ՝

Երևանում ընթանում է ԵԲԿՏ նախարարական գագաթնաժողովը և Բոլոնիայի քաղաքականության 4-րդ ֆորումը (ուղիղ)

500 մասնակից` 52 ազգային, 31 միջազգային կազմակերպությունների պատվիրակություններ, 20 կրթության նախարարներ. Երևանում մեկնարկել է Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի (ԵԲԿՏ) նախարարական գագաթնաժողովը և Բոլոնիայի քաղաքականության 4-րդ ֆորումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մայիսի 14-15-ն անցկացվող միջոցառումներին կմասնակցեն Բոլոնիայի անդամ երկրների ներկայացուցիչները:

Համաեվրոպական նշանակություն ունեցող միջոցառումը կլուսաբանեն ոչ միայն տեղական, այլև արտասահմանյան լրատվամիջոցները: Այս երկու օրերին կկայացվեն կրթության ոլորտի համար նշանակալից որոշումներ, կքննարկվեն տարատեսակ հարցեր: ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ավելի վաղ վստահեցրել էր՝ մեր երկիրն արել է հնարավորը՝ լավագույնս հյուրընկալելու միջոցառումների մասնակիցներին:

Հայաստանն անդամակցել է Բոլոնիայի գործընթացին 2005թ. Բերգենի նախարարական գագաթաժողովում` ակտիվորեն ներգրավվելով Բոլոնիայի գործադիր խմբի և նրա բոլոր ենթակառույցների աշխատանքներին: Բոլոնիայի գործընթացի առանցքային նպատակներից է Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի ստեղծումը, որը կոչված է խթանելու Եվրոպական բարձրագույն կրթական համակարգի մրցունակությունը և գրավչությունը, ինչպես նաև ուսանողների շարժունությունն ու աշխատանքի հնարավորությունները:
ոլոնիայի գործընթացն ընդգրկում է 47 եվրոպական երկիր, 10 խորհրդատու կազմակերպություն և այլ գործընկեր կազմակերպություններ: Բոլոնիայի գործընթացի հիմնական բաղադրիչներն են` եռաստիճան կրթական համակարգ, որակավորումների շրջանակ, կրեդիտների կուտակման և փոխանցման համակարգ, դիպլոմի հավելված, որակի ապահովում, փոխճանաչում, համատեղ աստիճանների հավատագրման եվրոպական մոտեցում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս