Բաժիններ՝

Ես կուսակցության կարգապահությունը չեմ խախտել. Պալաչ. news.am

Ես Հանրապետական կուսակցության կարգապահությունը չեմ խախտել։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում  ասել է «Քինգ դե լյուսք» ընկերության սեփականատեր, Աբովյանի քաղաքապետի ընտրություններին ինքնառաջադրված թեկնածու Արթուր Հարությունյանը՝ «Պալաչը»:

Նա շեշտել է, որ որեւէ բան չի խախտել, իրեն այսօր զանգել եւ հայտնել են, որ հեռացրել են Հանրապետականից:

Հարցին, թե փորձելու եք հանդիպել ՀՀԿ ղեկավարների հետ՝ ճշտելու իրավիճակը, թեկնածուն ասել է, որ եթե որոշել են հեռացնել, դա իրենց իրավունքն է, ոչինչ էլ չի փորձելու:

«Ցավում եմ, որ մարդիկ ճիշտ չգնահատեցին իրականությունը: Եթե մարդ գնում է պայքարի, ինքը պետք է միանշանակ չմտածի շահելու մասին, պայքարի ընթացքում լինում են կորուստներ, ես այդ ամեն ինչը կանխատեսել եմ, ես իշխանության դեմ դուրս չեմ եկել: Երբ ես անդամագրվել եմ ՀՀԿ-ի շարքերը, պաշտպանել եմ Անդրանիկ Մարգարյանի,Սերժ Սարգսյանի գաղափարները, շարունակելու եմ պաշտպանել, իսկ սա ընդամենը ընտրապայքար է»:

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս