«Ես զիջող մարդու նմա՞ն եմ». Վլադիմիր Գասպարյան
ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն այսօր Հաղթանակի զբոսայգում ի պատասխան լրագրողների հարցին՝ ասաց, թե ոստիկանությունը երբեք քաղաքական ձերբակալություններ չի արել: «Մենք ուղղակի զբաղվում ենք քրեածինով, հանցագործություններով: Կա օրինախախտում, կան…: Ոստիկանությունը չի ձերբակալում: Ոստիկանությունը միայն բերման է ենթարկում: Ձերբակալում են դատարանները, հա: Այնպես որ՝ քաղաքականության մեջ ոստիկանությանը մեղադրել, մեղմ ասած, ճիշտ չէ»:
Հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանեք տեսակետը, որ հունվարից Հայաստանում հանցավոր իրավիճակը սրվել է և որ Դուք զիջել եք Ձեր դիրքերը, Վլադիմիր Գասպարյանը պատասխանեց. «Ես զիջող մարդու նմա՞ն եմ: Ես նմա՞ն եմ զիջող մարդու»:
Լրագրողի դիտարկմանը, որ քրեական հեղինակությունների միջև պայքարը վերջին շրջանում Հայաստանում ավելացել է, Վլադիմիր Գասպարյանն այսպես արձագանքեց. «Բոլոր ժամանակներում այդ պայքարը եղել է և կա: Ուղղակի այստեղ ինչո՞ւ է այսպիսի դրսևորում ստանում, ինչո՞ւ է դրսևորում ստանում: Ինչ-որ կապեր կան ինչ-որ մարդկանց հետո, և դրանով դառնում է աղմկահարույց: Թե չէ՝ նույն ձևի եղել են»: