Օբաման դարձել է ԱՄՆ-ի բոլոր նահանգներ այցելած չորրորդ նախագահը
ВВC-ի փոխանցմամբ` Բարաք Օբաման դարձել է ԱՄՆ-ի 4-րդ նախագահը, ով իր նախագահության ժամանակ այցելել է ԱՄՆի բոլոր 50 նահանգներ: Վերջին նահանգը, որն իր 6.5-ամյա նախագահության ժամանակ այցելել է Օբաման, հանդիսացել է Հարավային Դակոթան:
Օբաման այստեղ ելույթ է ունեցել Ուոթերթաուն քաղաքի քոլեջի ուսանողների առջև: Այդ տարածաշրջանը համարվում է Հանրապետական կուսակցության պատվարը և արդեն երկար տարիներ չի քվեարկում դեմոկրատների օգտին:
1969-1974 թվականներին ԱՄՆ նախագահ Ռիչարդ Նիքսոնն ԱՄՆ բոլոր նահանգներ այցելել է երեք տարուց էլ պակաս ժամանակահատվածում: