Ռուսաստանը ԵՄ-ին խնդրել է Ուկրաինայի հետ ազատ առևտրի գոտու գործարկումը հետաձգել մինչև 2017 թվականը

EUobserver պարբերականի փոխանցմամբ՝ ԵՄ-ում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Չիժովը երեկ Բրյուսելում հայտարարել է, որ դիմել է ԵՄ-ին՝ խնդրելով Ուկրաինայի հետ ստորագրված Ասոցացման համաձանագրի առևտրային հատվածի ուժի մեջ մտնելը հետաձգել մինչև 2017 թվականը:

Չիժովի խոսքերով՝ այդ հարցը փորձագետների մակարդակով քննարկվել է ապրիլին: Դեսպանը մանրամասնել է, որ Ռուսաստանը կողմ է, որ համաձայնագիրն ուժի մեջ մտնելու ընթացիկ հետաձգումը երկարաձգվի ևս մեկ տարով:

Ինչպես հայտնի է, Ռուսաստանը 2014 թվականի սեպտեմբերին հասավ նրան, որ ազատ առևտրի գոտու մասի գործարկումը հետաձգվի մինչև 2016 թվականի հունվարի 1-ը:

Այդ ժամանակահատվածում Ուկրաինայի համար գործում են ԵՄ-ի միակողմանի առևտրային արտոնությունները (ուկրաինական ապրանքները ԵՄ արտահանվում են առանց մաքսատուրքի, իսկ ներկրումն իրականացվում է մաքսատուրքերով):

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031