Բաժիններ՝

Լուկաշենկոն հայտարարել է Արևմուտքի հետ Բելառուսի հարաբերությունների որոշակի ջերմացման մասին

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկում այսօր հանդիպել է Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Կուրցի հետ:

Հանդիպման ժամանակ Լուկաշենկոն հայտարարել է Բելառուսի ու ԵՄ-ի փոխհարաբերություններում որոշակի ջերմացման մասին. «Մենք փոխհարաբերությունների ներկայիս մակարդակը բնութագրում ենք որպես որոշակի ջերմացում»:

Լուկաշենկոն հայտարարել է, որ իրենք ցանկանում են, որպեսզի Ավստրիան և ընդհանրապես Արևմուտքն ավելի մոտ համարեն Բելառուսին և մի շարք քայլեր ձեռնարկեն ճիշտ ուղղությամբ:

 

Նա հիշեցրել է, որ ավելի վաղ մի շարք երկրներ տրամադրված են եղել Բելառուսի հետ կապերի զարգացմանը, սակայն հետո Արևմուտքը որոշել է փոխել մարտավարությունը երկրի հանդեպ:

Լուկաշենկոն գոհունակություն է հայտնել Բելառուսի ու Ավստրիայի հարաբերությունների ներկայիս մակարդակի կապակցությամբ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031