![](/banners/BeFunky-design.jpg)
Զաքիր Հասանովը մեկնել է Անկարա
![](https://168.am/wp-content/uploads/2013/10/Zakir_Hasanov_251109.jpg)
Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը երեկ մեկնել է Անկարա: Այս մասին հայտնել է Ադրբեջանի ՊՆ-ի մամլո ծառայությունը:
Մայիսի 4-ին տեղի է ունենալու Թուրքիայի, Վրաստանի ու Ադրբեջանի զինված ուժերի ղեկավարների հանդիպումը, որին մասնակցելու են նաև Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Նեջդեթ Օզելը և Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեն:
Հանդիպման նպատակը ռազմական ոլորտում եռակողմ ձևաչափով համագործակցության զարգացումն է, տարածաշրջանային անվտանգության հարցերի քննարկումը: Պլանավորված է երեք երկրների զինված ուժերի ղեկավարների կողմից արձանագրության ստորագրում: