
Դեղատոմս, որը կօգնի ազատվել ավելորդ ճարպերից, կլավացնի իմունիտետն ու կկարգավորի մարսողությունը

Խառնելով ընդամենը մի քանի մթերք՝ մաքրեք ձեր օրգանիզմը, լավացրեք նյութափոխանակությունը և բարելավեք իմունային համակարգը:
Եթե ցանկանում եք ազատվել ավելորդ կիլոգրամներից՝ դիմեք բնական միջոցների և առողջ ապրելակերպ վարեք: healthyfoodhouse.com-ի փոխանցմամբ՝ այս բաղադրիչների միախառնումը հրաշքներ կգործի և կվերականգնի օրգանիզմը:
Բոլորիս հայտնի են մեղրի սննդարար հատկանիշները, իսկ երբ այն խառնում ենք կիտրոնի հետ, դառնում է իսկական հրաշք: Խնձորի քացախը հրաշալի բաղադրիչ է, որը կօգնի կորցնել քաշը, իսկ դարչինը հրաշալի մաքրող համեմունք է:
Բաղադրություն
- 1 թ/գ դարչին
- 2 ճ/գ խնձորի քացախ
- 1 ճ/գ մեղր
- 2 ճ/գ կիտրոնի հյութ
- 1 բաժակ ջուր
Պատրաստման եղանակը
Բոլոր բաղադրիչները խառնեք բլենդերի մեջ: Ստացված զանգվածը պահեք սառնարանում և խմեք 1ճ/գ ամեն առավոտ՝ ուտելուց առաջ:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը