Բաժիններ՝

Պետք է անցում կատարել կառավարման նախագահական համակարգի. Դավութօղլու

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ` Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիան պետք է անցում կատարի կառավարման նախագահական ձևին:

Դավութօղլուի խոսքերով` կառավարման խորհրդարանական համակարգը չի համապատասխանում Թուրքիայի շահերին: Նա ընդգծել է, որ ներկայումս գործող համակարգն անգամ չի էլ կարելի անվանել խորհրդարանական, ինչի համար էլ ճիշտ է նախագահական համակարգին անցում կատարելը:

Դավութօղլուն հերքել է շրջանառվող այն տեղեկությունները, թե տարաձայնություններ ունի նախագահ Էրդողանի հետ և որ իրենց միջև «սև կատու» է անցել: Դավութօղլուն ընդգծել է, որ իրենց միջև առկա է խորն արմատներով բարեկամություն:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031