
Օբաման հերթական անգամ քննադատել է Նեթանյահուին

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պաղեստինյան պետության ստեղծման հարցով իր անհամաձայնությունն է հայտնել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին:
Օբաման հայտարարել է, որ դժվար է պատկերացնել, թե ինչպես պետք է կազմավորվի պաղեստինյան պետությունը, երբ Նեթանյահուն այդքան բացասաբար է տրամադրված այդ հարցի նկատմամբ:
«Լիկուդ» կուսակցության առաջնորդ Նեթանյահուն ավելի վաղ՝ նախընտրական կամպանիայի ժամանակ, հայտարարել է, որ թույլ չի տա պաղեստինյան անկախ պետության կազմավորում: Ավելի ուշ նա մեղմացրել է իր այդ դիրքորոշումը և չէր բացառել նման հնարավորությունը, սակայն մի շարք պայմանների պահպանման դեպքում:
Սրանից առաջ հաղորդվել էր, թե Օբաման սպառնացել է Նեթանյահուին: